Մամուլ

Նոր մանրամասներ վարչապետին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ վթարից

Նոր մանրամասներ վարչապետին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ վթարից

Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սյսօր՝ Երևանում, ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթար հետևանքով տուժած 2 քաղաքացիներ տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Տեղեկացնում ենք, որ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթար հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված երկու քաղաքացիներից Ս.Հ-ն, որի մոտ առկա է ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջրադ, հրաժարվել է հոսպիտալացումից: Մյուս տուժածի՝ Լ. Մ. -ի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

avtovtar pashinyan

Նրա մոտ առկա է պարանոցային երկրորդ ողի մարմնի ձախ կողմնային, մասային կոտրվածք (լայնակի ելունի շրջանում), առջևից երեք կողի կոտրվածք՝ առանց նշանակալի տեղաշարժի:

Աջ անրակի ակրոմիալ հատվածի կոտրվածք, առանց տեղաշարժի, ֆիքսված ամնեզիա: Այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ մասնագետների հսկողության տակ»:

Կիսվել էջում