Մամուլ

Նոր մանրամասներ «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի աղջկա սպանությունից. կասկածյալը մասնակցություն է ունեցել մեկ այլ սպանությանը

Նոր մանրամասներ «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի աղջկա սպանությունից. կասկածյալը մասնակցություն է ունեցել մեկ այլ սպանությանը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հետ, պարզել են սեպտեմբերի 28-ին Երևանում «Հաղթանակ» զբոսայգու դիմաց Land Rover մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակած և ավտոմեքենայում գտնվող, Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Դիանա Դարբինյանին սպանության, նրա ամուսնուն՝ 29-ամյա Վազգեն Մարգարյանին վնասվածք պատճառելու և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:

Ինչպես տեղեկացել էինք Հայաստանի քննչական կոմիտեի  մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, Արաբկիրի քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Գասպարյանի որոշմամբ հարուցվել էր  քրեական գործ՝  ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2 մասի 1-ին և 6-րդ  կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

krakocner spanutyun

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին քննչական մարմինը դիմում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններից մեկին, որպեսզի դատարանը որոշում կայացնի նշված հանցագործությունը կատարած ենթադրյալ կասկածյալ, Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Լևոն Ավետիսյանի բնակության վայրում խուզարկություն կատարի:

Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և արդեն Լ. Ավետիսյանի տանը խուզարկությամբ նկուղից հայտնաբերվել են «Ֆ 1» տիպի և «ՌԳԴ» տիպի 2 պայթուցիչներ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս սպանության մեջ որպես կասկածյալ որոնվող Լ. Ավետիսյանը դեռ 2019 թ.-ի ապրիլի 15-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած մեկ այլ՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործում մասնակցություն է ունեցել:

Այդ ժամանակ սպանվել էր Արարատ-2 ֆուտբոլային ակումբի դարպասապահ, 23-ամյա Մուշեղ Ղևոնդյանը: Նշված սպանությունը բացահայտվել էր և դեպքի մասնակիցները կատարողի հետ հայտնաբերվել էին:

Դրանց մեջ է եղել նաև Լ. Ավետիսյանը, ով այս պահին Վանաձորում հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի աղջկա սպանության գործով որոնվում է:

Կիսվել էջում