Մամուլ

Նոր մանրամասներ՝ «Փարաքարցի Վարոյի» սպանության գործից. հայտնի է՝ ով է հեռակառավարմամբ պայթեցրել Նիվան

Նոր մանրամասներ՝ «Փարաքարցի Վարոյի» սպանության գործից. հայտնի է՝ ով է հեռակառավարմամբ պայթեցրել Նիվան

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների և Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից օրեր շարունակ հսկայածավալ օպերատիվ աշխատանքների արդունքում պարզվել է հունիսի 23-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գետափի փողոցի 15 հասցեի դիմաց նույն գյուղի բնակիչ՝ 36-ամյա Վարազդատ Բարոյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու միջոցով վերջինիս մահ պատճառելու համար ենթադրյալ կասկածյալների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները, ապա՝ նրանց միացած Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները մի քանի տասնյակ ստուգումներ կատարելու արդյունքում պարզել են, որ Վ. Բարոյանի սպանությունը կատարել է Երևանի բնակիչ՝ 33-ամյա տղամարդը, ով պայթուցիկ սարք է տեղադրել Վ. Բարոյանի, ով ավելի շատ հատնի էր «Փարաքարցի Վարո» մականվամբ, ավտոմեքենայի տակ, ապա հեռակառավարման եղանակով պայթեցրել։

niva niva

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված հանցագործության կատարմանը օժանդակել են 39-ամյա, 23-ամյա, 19-ամյա և 36-ամյա տղամարդիկ, որոնք ոստիկանների կողմից հայտնաբերվել են ու ներկայացվել քննչական վարչություն, որտեղից էլ քննիչը միջնորդությյուն է ներկայացրել դատարան, որպեսզի նշված անձանց նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվի կալանավորումը։

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը, դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և այդ 4 կասկածյալները կալանավորվել են ու տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մեկուսարան։

Իսկ 33-ամյա տղամարդու նկատմամբ, ով կասկածվում է սպանությունը կատարելու մեջ, հայտարարվել է հետախուզում և  որպես խափանման միջոց՝ դատարանի որոշմամբ կալանավորումը։

Նախաքննության շահերից ելնելով՝ կալանավորվածների և հետախուզվողի ինքնություններն այս պահին չենք հրապարակում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 23-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվում։

Կիսվել նյութով