Աշխարհ

Նոր մանրամասներ՝ Պուտին-Ալիև հանդիպումից

Նոր մանրամասներ՝ Պուտին-Ալիև հանդիպումից

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, բանակցություններ են վարել Բիշքեկում։

Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման, մասնավորապես՝ առևտրաշրջանառության աճի կապակցությամբ:

Զրույցի ընթացքում ռուսական և ադրբեջանական կողմերը գոհունակություն են հայտնել նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ։

«Թիվ մեկ հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, որը բավականին ծավալուն է։ Առաջարկում եմ մեր զրույցը ձևավորել այսպես. գուցե այն սկսենք երկրո՞րդ մասից, որպեսզի հնարավորություն ունենանք խոսելու ու քննարկելու մեր գործընկերների հետ:

Այնուհետև մենք կմնանք դեմ առ դեմ և կքննարկենք հարցերի ամբողջական համալիրը, ներառյալ, այսպես կոչված, զգայուն հարցերը»,- ասել է ՌԴնախագահը:

Կիսվել էջում