ՏեսանյութՔաղաքականություն

Նոր հեղափոխություն է սպասվում. իրական հեղափոխությունը Հայաստանում մեկ անուն է կրում՝ Անի Զախարյան

«Գործող կառավարությունը, մեղմ ասած, թերանում է և կրիայի քայլերով ընթացող կառավարություն է, մենք համարում ենք, որ Հայաստանը իր լուրջ տասնամյա խնդիրներով այս փուլով զարգանալու իրավունք չունի, և սա հետընթացի նոր սկիզբ կարող է հանդիսանալ»,- այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը:

Այսօրվանից մեկնարկում է «Իմ ձայնը» քաղաքական-քաղաքացիական նախաձեռնությունը, որը ուղղված է այլընտրանքային կառավարություն ձևավորելուն, և որպես վարչապետի այլընտրանքային թեկնածու հանդես կգա հենց Անի Զախարյանը: Ըստ Անի Զախարյանի՝ նոր հեղափոխություն է սպասվում.«Իրական հեղափոխությունը Հայաստանում մեկ անուն է կրում՝ Անի Զախարյան»:

Կիսվել նյութով