Մամուլ

Նոր Հաճնում հրկիզել են Վարդան Ղուկասյանի նկարով գովազդային վահանակը (ֆոտո)

Նոր Հաճնում հրկիզել են Վարդան Ղուկասյանի նկարով գովազդային վահանակը (ֆոտո)

Shamshyan.com-ի տեղեկություններով, ապրիլի 3-ին գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Այդ օրը՝ ժամը 06․00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Տորոզյան 8 հասցեի դիմաց գտնվող գովազդային պաստառը այրվում է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Նաիրիի բաժնում պարզել են, որ նույնը օրը՝ 05․00-ից 06․00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դիտավորությամբ հրկիզել են գովազդային վահանակի վրա տեղադրված «Հանրային ձայն» կուսակցության նկարով պաստառը։

vardan ghukasyan pastar

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պաստառի վրա եղել է «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի և նույն կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նկարը։

Կիսվել էջում