Տեսանյութ

Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին․ Տեսանյութ

Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին։

Հիշեցնենք, որ երեխաները գտնվում էինք տատիկի խնամակալության տակ,  նրանց հայրը, որը բնակվում էր Ուկրաինայում, նախօրեին վերադարձել է Հայաստան: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում  նոյեմբերի 16-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13-ի սահմանում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել  է 5 քաղաքացու դի: Պարզվել էր, որ տան բնակիչները թունավորվել  են շմոլ գազից։

Կիսվել նյութով