Մամուլ

Նոր կանոններ են ուժի մեջ մտել. որքա՞ն գումար կարելի է դուրս բերել Հայաստանից ԵՏՄ սահմանով

Նոր կանոններ են ուժի մեջ մտել. որքա՞ն գումար կարելի է դուրս բերել Հայաստանից ԵՏՄ սահմանով

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մաքսային սահմանով ավելի քան 10 հազար դոլար կանխիկ գումար տեղափոխելու համար անհրաժեշտ կլինի ոչ միայն լրացնել մաքսային հայտարարագիրը, այլև` փաստաթղթեր տրամադրել գումարի ծագման վերաբերյալ:

Կանոնն ուժի մեջ է մտնում երեքշաբթի` փետրվարի 4-ին, նշվում է Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) կայքում:

Որպես գումարի ծագման մասին տեղեկատվությունը հաստատող փաստաթղթեր` կարող են օգտագործվել բանկային քաղվածքները, որոնք վկայում են հաշվից միջոցների դուրսբերման, վարկ ստանալու և այլնի մասին:

Դուք կարող եք նաև տրամադրել գործարքների` օրինակ, նվիրատվության կամ ժառանգության, իրականացումը հաստատող փաստաթղթեր:

«Համապատասխան փաստաթղթերը չներկայացնելու դեպքում ԵՏՄ մաքսային սահմանով կանխիկ դրամի և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը չի թույլատրվում»,- նշվում է տեքստում:

Նշվում է, որ այս միջոցառումներն ուղղված են ապօրինի ստացված միջոցների տեղափոխման դեմ պայքարին: Կանոնները տարածվում են ԵԱՏՄ երկրների վրա, որում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:

Կիսվել էջում