Մամուլ

«Նոր Զովք» սուպերմարկետից 10 քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ

«Նոր Զովք» սուպերմարկետից 10 քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է  տեղի ունեցել Երևանում:

Ժամը 15:10-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Վ. Փափազյան փողոցի թիվ 14 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետից մի քանի քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք են՝ 32-ամյա Սյուզաննա Արսենյանը, 20-ամյա Անի Սարգսյանը, 26-ամյա Սիլվի Առաքելյանը, 25-ամյա Լաուրա Մանուկյանը, 21-ամյա Անի Հովհաննիսյանը, 20-ամյա Նարինե Ասիրյանը,  25-ամյա Կարինե Կարապետյանը, 18-ամյա Աննա Մարգարյանը, 35-ամյա Մարինե Մկրտչյանը և 32-ամյա Արամ Այվազյանը:

Նոր Զովք

Աղբյուրի տեղեկություններով՝ բոլորը հիվանդանոց են տեղափոխվել  «Նոր Զովք» սուպերմարկետում շմոլ գազից թունավորման նախանշաններով: Դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արաբկիրի բաժինը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տեղեկությունը փոխանցվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն:

Կիսվել նյութով