Մամուլ

Նորատուսցիների վիճաբանությունն ավարտվել է կրակոցով, կա վիրավոր, ժամանել է մարզի ոստիկանապետը

Նորատուսցիների վիճաբանությունն ավարտվել է կրակոցով, կա վիրավոր, ժամանել է մարզի ոստիկանապետը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։25-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիրահատարանում է։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 43-ամյա Յաշա Աֆրիկյանն է։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոշ հանգամանքներ են պարզել նշված դեպքից։

ceckrtuq vostikanutyun

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է՝ Յ. Աֆրիկանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 39-ամյա Հովհաննես Աֆրիկյանը և 39-ամյա Արտուշ Գրիգորյանը նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Ա. Գրիգորյանին պատկանող ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով գնացել են իրենց գյուղի «Կայի դիք» կոչվող տարածք, որտեղ միմյանց մեջ խոսք ու զրույցը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի։

Այդ ամենից հետո Ա. Գրիգորյանը իրեն պատկանող «ՄՍ-2112» մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակել է, ինչի հետևանքով Յ. և Հ. Աֆրիկյանները մարմնի տարբեր մասերում մարմնական վնասխվածքներ են ստացել, ինչից հետո արդեն Յ. Աֆրիկյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են մարմի տարբեր հատվածների բազմաբեկորային վնասվածքներ, իսկ Հ. Աֆրիկյանը հրաժարվել է բժշկական օգնությունից։

Ոստիկանները տաք հետքերով պարզում են Ա. Գրիգորյանի գտնվելու վայրը և օպերատիվ խմբով մեկնում այնտեղ։ Այնուհետև մարզի ոստիկանապետի, ոստիկանության Գավառի բաժնի պետի գլխավորությամբ տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Գրիգորյանը ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով ներկայանում է ոստիկանության Գավառի բաժին՝ իր հետ բերելով նաև ողորկափող հրացանը։

Փաստի առթիվ ավագ քննիչ Հովհաննիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետաքաբանական փորձաքննություններ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ Ա. Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել։

Կիսվել նյութով