Մամուլ

Նորագավիթում 58-ամյա կինը լոգարանում ինքն իրեն հոսանքահարել և տեղում մահացել է

Նորագավիթում 58-ամյա կինը լոգարանում ինքն իրեն հոսանքահարել և տեղում մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաքննություն է կատարվում երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից ստացված հաղորդման փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 19:30-ին, նշված ենթակայանի շտապօգնության բժիշկների թիվ 6 խումբը ահազանգել է  ոստիկանության Շենգավիթի բաժին, որ կանչով մեկնել են Նորագավիթ թաղամասի տներից մեկը, որտեղ լոգարանում հայտնաբերել են էլեկտրահարված կնոջ դի:

շտապ օգնություն

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ապերյանի և Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Բավեյանի գլխավորությամբ:  Տեղում աշխատել է նաև դատական բժիշկը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակչուհի, 58-ամյա Լ. Ա.-ն էր, ով լոգարանում ինքնասպանություն է գործել՝ մալուխները վանդակի մեջ մտցնելու և ձեռքով հոսանքը բռնելու, հոսանքահարվելու միջոցով:

Քննիչի որոշմամբ նշանակվել  են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կիսվել էջում