Մամուլ

«Նոյ» կոնյակի գործարանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

«Նոյ» կոնյակի գործարանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության Կենտրոն ենթակայանից, ովքեր հայտնել են, որ բժիշկների թիվ 16 խումբը կանչով մեկնել է Արգիշտի փողոցում գործող «Նոյ» կոնյակի գործարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարակյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Թադևոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները գործարանի տարածքում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 66-ամյա Սպարտակ Ս․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնբարվել։Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել էջում