ՄամուլՏեսանյութ

Նոյեմբերյանում զույգերով են քվեարկում. ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ArmLur.am-ն արձանագրել է, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան վարչական շրջանի Նոյեմբերյան քաղաքի Բարեկամության 6 հասցեում գտնվող երաժշտական դպրոցում տեղակայված 37/3 ընտրական տեղամասում ՀՀ քաղաքացիները զույգերով են քվեարկում:

Ոչ թե մեկ բացառիկ դեպք է գրանցվել, այլ երկու զույգեր վերջին 5 րոպեում ընտրախցիկի մոտ միասին են քվեարկում:

ArmLur.am-ը նկատել է, որ երկար ժամանակ է՝ նրանք քվեարկում են:

Սա ընտրության գաղտնիության խախտում է, քանի որ ակնհայտ է, որ քաղաքացիները ունակ են ինքնուրույն քվեարկելու, սակայն զույգերով են քվեարկում:

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում