Մամուլ

Նշելիս են եղել եղբայրներից մեկի կնունքն ու բանակի քեֆը․ Շանթն ու Ժոռան չհասցրին վայելել իրենց կյանքը․ մանրամասներ

Նշելիս են եղել եղբայրներից մեկի կնունքն ու բանակի քեֆը․ Շանթն ու Ժոռան չհասցրին վայելել իրենց կյանքը․ մանրամասներ

News.am-ին Փոքր Վեդիի նախկին գյուղապետ Նորիկ Մարտիրոսյան պատմեց, որ Մասիսը եւ Շանթը հարազատ եղբայրներ էին:

«Երկու եղբայրներից Մասիսը վերջերս էր զորացրվել բանակից, այդ օրն էլ «Արարատ» ռեստորանում նշում էին նրանց կնունքն ու բանակի քեֆը: Վերադառնալիս եղբայրները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով են եղել:

Երբ վթարի են ենթարկվել, Մասիսը տեղում մահացել է, իսկ մեծ եղբայրը՝ Շանթը՝ հիվանդանոցում:

«Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեսել է վթարը, կանգնեցրել մեքենան, դուրս եկել, որ օգնի, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եկել ու հարվածել է վարորդին»,- պատմեց նախկին գյուղապետը:

Նա ասաց, որ եղբայրներն ամուսնացած չէին:

shant masis

Նշենք, որ Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 18-ին՝ 5 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով մահացել են Փոքր Վեդիի բնակիչներ Մասիս Ժուռոյանը և Շանթ Ժուռոյանը: 

Խոշոր ավտովթարի հետեւանքով կա 3 զոհ եւ եւս 14 անձ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կիսվել էջում