Մամուլ

«Նկատե՞լ եք, թե ինչպես է Փաշինյան Նիկոլը մեզ մոտեցնում այն մտքին, որ Արցախն այլևս հայկական չէ». Արման Աբովյան

«Նկատե՞լ եք, թե ինչպես է Փաշինյան Նիկոլը մեզ մոտեցնում այն մտքին, որ Արցախն այլևս հայկական չէ». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք նկատե՞լ եք, թե ինչպես դոզավորված, կամաց-կամաց իշխանությունները և անձամբ գլխավոր հողատու Փաշինյան Նիկոլը մեզ բոլորիս մոտեցնում է այն մտքին, որ Արցախը այլևս հայկական չէ, իր որակավորմամբ “դժգույն” Շուշիի վերադարձը անհնարին է, քանզի “90 տոկոս բնակիչները ժամանակին ադրբեջանցիներ էին, Շուռնուխը, Որոտանը և էլի հայկական գյուղեր գտվում են “ադրբեջանական տարածքում”։

Մի խոսքով` կաթիլ-կաթիլ, քայլ առ քայլ, խոսք առ խոսք մեզ “պարապացնում են” մերվել, համակերպվել, հնազանդվել …այլ կերպ ասած` համաձայնվել, մեր Հայրենիքի մի մասի վաճառքի հետ և նախապատրաստվել մնացած մասերի հանձնմանը։

Ես բնավ ոչ մի պարագայում չեմ չափազանցնում: Դատեք ինքներդ իր և իր թիմակիցների խոսքերի և քայլերի մասին։ Ակնհայտ է` այլևս ինձ համար, որ ոչ թե հանցավոր անկարողությունն է կամ քաղաքական տգիտություն է այս իրենց քայլերի տրամաբանությունը, այլ այդ մարդիկ շատ հետևողական և հասկանալով իրականացնում են Թուրքիայի և Ադրբեջանի նախագծերը հայկական գործոնի վերջնական չեզոքացման ուղղությամբ։

Արման Աբովյան

Ինչու են սրանք մեզ տալիս թուրքի փուռը և ինչի դիմաց հետագայում կպարզվի, սակայն հիմա պետք է բոլոր քաղաքական միջոցները ձեռնարկել, որ հրատապ կանգնեցնել փաշինյանական հրեշավոր նախագիծը։

Ես սա լրիվ լուրջ եմ ասում։ Ժողովուրդ, խնդրում եմ անձամբ իր և իր թիմակիցների հայտարարությունները լսեք վերջին երկու շաբաթվա ընթացքում, համադրեք լսածներդ և արեք հետևություններ։

Օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ Փաշինյանը և իր շրջապատը պետք է հեռանա, անհապաղ…ախր ո՞նց չեք տեսնում, թե ինչպես են իրենք Փաշինյանի գլխավորությամբ ստորացնում մեր անցյալը, նսեմացնում ներկան և խժռում Հայաստանի, Արցախի և առ հասարակ հայ ազգի ապագան… ձեր երեխաների ապագան ի վերջո։ Մտածե՛ք, խնդրում եմ, լաավ մտածեք, ժողովո՛ւրդ»։

Կիսվել նյութով