Մամուլ

Նիվայով Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ բարձրացած քաղաքացին հոգեբուժարան է տեղափոխվել

Նիվայով Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ բարձրացած քաղաքացին հոգեբուժարան է տեղափոխվել

Երեկ Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի աստիճանահարթակի վերևում կայանած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ազգությամբ եզդի 36-ամյա Ռոմիկ Ջնդոյանը, հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եղել, ով նախկինում մի քանի անգամ բուժվել է հոգեբուժական կենտրոնում։ Զարմանալին այն է, որ տղամարդն ունի վարորդական իրսվունք։

Նիվան ներխուժում է

Քաղաքապետարանի շքամուտքի վերևում կայանելուց հետո փորձել է բենզինով հրդեհել մեքենան՝ իր այդ քայլը ներկայացնելով, որպես բողոք՝ Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրեն պատկանող շինության հետ կապված քաղաքապետարանում ունեցած խնդիրների պատճառով։

Ռոմիկ Ջնդոյանը տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև
շտապօգնության բրիգադի ուղեկցությամբ՝ «Ավան» հոգեբուժական կենտրոն։

Կիսվել էջում