Ազատ խոսք

«Նիկոլ Փաշինյան, վտանգավոր սահման ես հատում». Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյան, վտանգավոր սահման ես հատում», այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլ Փաշինյան, վտանգավոր սահման ես հատում

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը քաղաքական-հասարակական-իրավական ոլորտներն ավիրելուց հետո, հիմա էլ անցել է հոգեւորին. նախօրեին Աստվածաշունչը խմբագրեց, իր եւ Տեր Հիսուս Քրիստոսի միջեւ զուգահեռներ անցկացրեց:

Այսօր էլ, ոչ ավել, ոչ պակաս, նոր հոգեվերլուծական ձեւակերպում է հնչեցրել՝ «Հիսուսի բարդույթ»: «Բարդույթ» որակումը որեւէ կերպ չի կարող համատեղվել Հիսուս Քրիստոսի հետ:

Գրված է՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը /Հովհաննես 14:6/: Աշխարհիկ ընկալմամբ՝ Տեր Հիսուսը առաքինության, առաքելության, անձնազոհության օրինակ է, բայց ոչ երբեք՝ «բարդույթ»:

Նիկոլ Փաշինյան, ամոթ է եւ ոչ միայն:

Վտանգավոր սահման ես հատում: Հերիք է Աստծո անունը բերանդ առնես ու ամբախ-զամբախ՝ մարդահնար չիմաստությունդ շեփորահարես: Գրված է՝ «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես»:

Հ.Գ. Չխաբվես ու չխաբես, Աստված չի ծաղրվում»:

Կիսվել էջում