ՄամուլՏեսանյութ

«Նիկոլ Փաշինյանն արդե՛ն հեռացել է». Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանն արդե՛ն հեռացել է». Էդուարդ Շարմազանով

Այս մասին ընդդիմության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Միայն այն փաստը, որ Սյունիքում, Սոթքում առանց Հայաստանի պետական մարմինների մասնակցության, գյուապետերն ու համայնքապետերն են կանգնած եւ օրական մի քանի մետր կորցնում եք, դա փաստ է:

Էդուարդ Շարմազանով

Հողատու, կապիտուլյացիա ստորագրած Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, վաղ թե ուշ: Մեր ցանկությունն է, որ հեռանա կամավոր, օրինական ճանապարհով: Մենք մեր երկրում ցնցումներ չենք ուզում ու չենք անելու։

Նիկոլ Փաշինյանն արդե՛ն հեռացել է. նա ՀՀ-ում իրական իշխանություն չունի: Մարդ, ով կապիտուլյացիա է ստորագրել, Ալիևի առաջ ծնկի իջել, 5000 զոհի քաղաքական պատասխանատուն է, պետք է հեռանա»,- հավելեց նախկին պատգամավորը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում