Մամուլ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է կաշառքի վրա բռնված փոխնախարարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` զբաղեցրած պաշտոնից ազատվել է կաշառքի վրա բռնված առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը։

Վերջինս 2019 թվականի մարտի 30-ին ձերբակալվել էր իր աշխատասենյակում կաշառք վերցնելու պահին և այժմ կալանավորված է այդ փաստով հարուցված գործով:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,-գրված է :

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշումը հիմնավորվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ նախարարի տեղակալին վարչապետը պաշտոնից ազատում է նախարարի առաջարկությամբ:

Կիսվել նյութով