ՄամուլՏեսանյութ

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Նոր Զովք» սուպերմարկետի թեմային (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Նոր Զովք» սուպերմարկետի թեմային (Տեսանյութ)

«Մի հատ խոշոր բացահայտում ա եղել. հայտնաբերվել ա, որ մի սուպերմարկետ 4 միլիարդ դրամի հարկ չի վճարել: Երեկ ռեպորտաժի տակ քաղաքացիների կողմից արված մեկնաբանություններն էի նայում. հա՜, ասում ա, էս սուպերմարկետին բռնել են, որ էն մյուսի գործերը լավ գնա. արա, էս սարքեցիք էլի՞, Զովքը փակում են, որ Սիթին ու Քարֆուրն ավելի լավ աշխատեն:

Եղավ, ձեր ասածն ա, հեսա հրապարակային դատավարությունը ցույց կտա»,- այս մասին Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բոլորը պետք է վճարեն հարկերը:

Հիշեցնենք՝ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցն ավարտել էր տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպմամբ:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով