Մամուլ

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ. մանրամասներ

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ. մանրամասներ

Ազգային ժողովում խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Փաշինյանի հետ խորհրդարան են գնացել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը, – հայտնում է «Հրապարակը»: Քննարկման հիմնական եւ միակ թեման եղել են ՏԻՄ ընտրությունները:

nikol pashinyan azgayin

Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել դժգոհությունը իրենց թեկնածուների պարտության հարցով, սակայն ինչպես մեր աղբյորն ասաց՝ խոսել է չափավոր, մի հոգու վրա մեղքը չի բարդել թեեւ գտնվել են պատգամավորներ, որոնք հարցերով փորձել են «բոչկա» գլորել Գորիսի եւ Գյումրիի պատասխանատուներ Արմեն Խաչատրյանի եւ Արսեն Թորոսյանի վրա, ի դեպ վերջինս ներկա չի եղել նիստին, իսկ Արմեն Խաչատրյանն էլ ասել է, որ պատրաստ է վարչապետի հետ առանձնազրույցի ընթացքում մանրակրկիտ ներկայացնել պարտության պատճառները:

Փաշինյանը ավելի հորդորել է ավելի շատ կենտրոնանալ առաջիկա ընտրությունների վրա, ասել է՝ ոչինչ չեն խնայելու, թեկնածուներն էլ ավելի բծախնդրորեն են ընտրելու, բայց պատգամավորներն իրենք էլ պետք է ակտիվ աշխատեն, կապի մեջ լինեն վարչության հետ, որտեղից կստանան հստակ հրահանգներ: Հատուկ ընդգծել է, որ ինքը չի մասնակցելու նախընտրական քարոզարշավին:

Կիսվել նյութով