Մամուլ

Նիկոլ Փաշինյանն ԱԺ էր եկել ոչ սթափ վիճակում

Նիկոլ Փաշինյանն ԱԺ էր եկել ոչ սթափ վիճակում

Mediaport-ի ԱԺ աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Նախքան նիստի մեկնարկը Արարատ Միրզոյանի աշխատասենյակում քննարկվել է, որ նա ներկա չգտնվի նիստին, բայց տարատեսակ խոսակցություններից խուսափելու համար, որոշվել է, որ նա ֆիզիկապես ներկա է լինելու՝ պայմանով, որ իրեն ուղղված հարցերին պատասխանելու են կառավարության այլ անդամներ:

Քիչ առաջ Փաշինյանին ԱԺ-ից տարել են կառավարական ամառանոց:

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ վարչապետի՝ մարտի 1-ի հայտարարությանը , ըստ որի ԳՇ պետը Սերժ Սարգսյանի հրամանով է պահանջել Փաշինյանի հրաժարականը։

edmon maruqyan aj

«Ներկայացրեք ապացույց, որ ԳՇ ղեկավարը Սերժ Սարգսյանի հրամանով է կատարել հայտարարություն ձեր հրաժարականի վերաբերյալ»,- ասաց Մարուքյանը՝ դիմելով վարչապետին։ Նիկոլ Փաշինյանի փոխարեն ԼՀԿ ղեկավարին պատասխանեց փոխվարչապետ Ավինյանը՝ նշելով, որ վարչապետի հայտարարությունները հավելյալ պարզաբանման կարիք չունեն։

«Պարոն վարչապետը դահլիճում է, ես զարմանում եմ՝ ինչի՞ ինքը հարցին չի պատասխանում»,- ասաց Մարուքյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով