Նիկոլ Փաշինյանը քիչ անց հանդես կգա ասուլիսով
ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ժամը 02:00-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական շտաբում (հասցե՝ Քըրք Քըրքորյան 25) հանդես կգա մամուլի ասուլիսով։
Նշենք, որ ընտրապայքարին մասնակցում է 19 քաղաքական ուժ (16 կուսակցություն և 2 դաշինք)։
Ընտողների թիվը, ըստ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության տվյալների, 2.485.851 է։
Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է մեկ միլիոն 476 հազար 697 ընտրող:


