ՄամուլՏեսանյութ

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հյուրընկալվել է Տիգրան Մանսուրյանի տանը, շնորհավորել տարեդարձը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վաչապետի աշխատակազմի լրատվ ական ծառայությունից:

«Մաղթում եմ, որ Ձեզ համար բացվի ստեղծագործական նոր շունչ և ժամանակաշրջան, որովհետև թերևս դա ամենակարևորն է: Ստեղծագործությունը կապված է շատ բաների՝ մթնոլորտի, միջավայրի հետ, և հույս ունեմ, որ Նոր Հայաստանում Ձեզ համար կբացվի ստեղծագործական նոր շունչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել նյութով