ՄամուլՏեսանյութ

Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է. ինձ առաջարկել են մասնակցել այդ դավաճանական ծրագրերին. քաղաքագետը փակագծեր է բացում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է. ինձ առաջարկել են մասնակցել այդ դավաճանական ծրագրերին. քաղաքագետը փակագծեր է բացում (տեսանյութ)

«Ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է և պետք է պատժվի իր գործերի համար, իր թիմակիցների գաղտնի հանդիպումների համար, որոնք տեղի են ունեցել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասել է «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ, Հայաստանից արտաքսված Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Անդրանիկ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներից մեկի տակ ուշագրավ մեկնաբանություն էր թողել. «Նիկոլ Փաշինյան, տո, այ պետական դավաճան, դու քեզանից խոսիր։ Օրինակ, ինչի՞ ես հրամայել, որ ԱԱԾ աշխատակիցներն արգելեն իմ մուտքը դեպի Հայաստան։ Պատմի՛ր թե ո՞ւմ հետ են հանդիպել քո ՔՊ թիմակիցները Թբիլիսիում։ Ի՞նչ հրահանգներ եք ստացել։ Ինչի՞ համար եք ստացել 48 միլիոն ԱՄՆ դոլար։ Դե պատմե՛ք»:

Եվ ահա ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հոդված հրապարակեց, որտեղ խոսվում է Ալիևի և Փաշինյանի էմիսարների միջև գաղտնի բանակցությունների մասին: Հոդվածում Հայաստանի բանագնացներից ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի անունն է նշվում: Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում արդեն «հերքել» է գաղտնի բանակցություններին իր մասնակցության մեղադրանքները:

Անդրանիկ Հովհաննիսյանը մինչդեռ վստահեցնում է, որ այդ հանդիպումներին Արսեն Խառատյանը մասնակցել է, ավելին, ըստ Հովհաննիսյանի՝ եղել են ևս 3 հոգի, որոնց անունները նա չնշեց՝ սեփական անվտանգությունից ելնելով:

«ՀՀ ԱԱԾ-ն շատ լավ տեղյակ է՝ ովքեր են հանդիպել, ինչ ծրագրեր են ստացել, որոնք պետք է իրականացնեն: Արսեն Խառատյանն ինքը հաստատեց ադրբեջանական մամուլում հրապարակվածը: Եթե կարիքը կա վիդեոհոլովակների կամ աուդիոփաստերի, դրանք էլ կհրապարակվեն, երբ ինձ թողնեն վերադառնալ Հայաստան: Արսեն Խառատյանը գաղտնի հանդիպումներ է ունեցել որոշ մարդկանց հետ, որոնք առնչություն ունեն Ադրբեջանի ներկայիս ղեկավարության հետ»,- ասաց նա:

«Ես կարող եմ ևս երեք հոգու մասին ասել, որոնք մասնակցել են այդ հանդիպումներին: Եթե ես ականատես չլինեի կամ ինձ մոտ փաստեր չլինեին, ես այսպիսի բաներից չէի խոսի: Մոտակա ժամանակ այդ անունները կհնչեն, դրա համար լավ կլինի, որ այդ մարդիկ իրենք ի հայտ գան, իրենց սխալն ընդունեն, պատիժը կրեն և իմ մուտքն էլ բացեն, որ ես վերադառնամ Հայաստան:

«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետը փակագծեր բեցեց. «Ինձ առաջարկել են մասնակցել այդ ծրագրերին, ես հրաժարվել եմ, ասել եմ, որ պետական դավաճանական ծրագրերին ես մասնակցություն չեմ ունենալու»:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Կիսվել նյութով