Մամուլ

Նիկոլ Փաշինյանը չի զանգահարել Պուտինին

Նիկոլ Փաշինյանը չի զանգահարել Պուտինին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր գործընկեր երկրների նախաձեռնությամբ հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական Kremlin.ru կայքից:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱՊՀ երկրների ղեկավարները ջերմորեն շնորհավորել են ՌԴ նախագահին հաջողությամբ անցկացված համառուսաստանյան սահմանադրական քվեարկության կապակցությամբ: Զրույցների ընթացքում երկկողմ հարաբերությունները ևս քննարկվել են, այդ թվում համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:

Նշենք, որ ՀՀ վարչապետը չի զանգահարել ՌԴ նախագահին շնորհավորելու նպատակով, այլ բավարարվել է միայն ուղերձ հղելով:

Կիսվել էջում