Մամուլ

Նիկոլ Փաշինյանը կարող է լինել Հայաստանի տնտեսական հրաշքի ճարտարապետն ու հայրը. սա պատմական շանս է. Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի ողջ ժողովրդի կյանքը շուրջ երկու տասնամյակ բառիս բուն իմաստով քաոս դարձրած քաղաքական միավորները պետք է «ոչնչացվեն»՝ թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցներով… Պետք է ցանկացած պարագայում բացառել նրանց ներկայությունը քաղաքականության մեջ, իսկ նրանցից շատերը սեփական Հայրենիքը և ժողովրդին կողոպտելու համար պետք է արժանանան խստագույն քրեական պատիժների…

Նախորդող հինգ ամիսները վկայում են, որ նրանցից շատերը զբաղված են քաղաքական մայմունությամբ և ամեն կերպ հասարակության մեջ սերմանում են անվստահություն Նիկոլ Փաշինյանի և նրա երիտասարդ թիմակիցների նկատմամբ…

Տեղի է ունեցել աննախադեպ քաղաքական իրադարձություն՝ բռնակալներից և թալանչիներից երկրի իշխանությունն անցնցում անցել է ժողովրդի իշխանությանը… Նախորդ իշխանության ներկայացուցիչներից շատերը քրեական հանցագործներն են… կոռուպցիայից բացի այլ պատկերացում չունեցող գործիչներ… դա այլևս փաստ է…

Հ.Գ. Ես ուսումնասիրել եմ Սինգապուրի տնտեսական հրաշքի պատմությունը և հանգել այն եզրահանգմանը, որ տնտեսության շեշտակի զարգացումը կարող է ակնկալվել այն երկրում, որտեղ կա զրո տոկոս հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ…

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը կարող է լինել Հայաստանի տնտեսական հրաշքի ճարտարապետն ու հայրը… Եվ Փաշինյանի թիմակիցներն ու մեր ժողովրուրդը պետք է Հայաստանը դարձնեն աշխարհի ամենագրավիչ և ապահով պետությունը: Սա պատմական շանս է…

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանի կառավարությունում կա մի նախարար, ով գործում և առաջնորդվում է Հայաստանը Հայաստան դարձնելու անկեղծ մղումով… Խոսքը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին է։ Ես համամիտ եմ նրա հետ… Ոչ մի պաշտոնյա իր գործունեությունն իրականացնելիս չպետք է ունենա ո՛չ ընկերներ, և ո՛չ էլ բարեկամներ… Սա է Հայաստանը տնտեսական հրաշք դարձնելու միակ և ճիշտ ճանապարհը…»:

Աղբյուր՝ Արմեն Դանիելյան 

Կիսվել նյութով