Աշխարհ

Նիկոլ Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա. Չավուշողլու

Նիկոլ Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա. Չավուշողլու

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշողլուն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա: Այս մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը:

Մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից: Այս մասին ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում:

«Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ հնարավոր է, որ մեր հրավիրած անձիք այցլեն Անթալիա»,- ասել է Չավուշօղլուն, հայտնում է Anadolu-ն։

«Դա ողջունելի կլիներ, քանի որ Ադրբեջանը եւս մասնակցելու է։ Թող Ադրբեջանն ու Հայաստանը հայտնեն իրենց կարծիքը, եւ դա կարող է լինել վստահության ամրապնդման միջոցների մի մաս»,- հավելել է նա։  

Թուրք նախարարն անդրադարձել է նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցին՝ ասելով, որ այս ուղղությամբ քայլերը կորոշեն երկու երկրների հատուկ ներկայացուցիչները։ Նրա խոսքով՝ Թուրքիան հանդես է գալիս բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ երկխոսության օգտին։

Կիսվել նյութով