Մամուլ

«Նիկոլ Փաշինյանը լուռ համաձայնություն ունի հողեր հանձնելու հետ կապված»․Զարուհի Փոստանջյան

«Ինչպես նախաորդ իշխանությունը, այնպես էլ նորը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սպասարկում է Ադրբեջանի շահերը։ Նրանք ունեն լուռ համաձայնություն հանձնելու մեր տարածքները, դրա մասին է վկայում այն, որ սահմանագծում կան կուտակումներ, որոնց դեմ ոչինչ չի արվում»,- պատմել է իրավաբան, նախկին քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի շրջանակներում։

Ըստ Փոստանջյանի՝ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը վերելակում պատահական  չի եղել։ Այն եղել է բանակցության տեսքով․

«Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ առանց Արցախի բանակցությունների չի գնա, բայց գնացել և գնում է, ավելին նա համագործակցում է Ալիևի հետ։ Դա անթույլատրելի է, անհանդուրժելի»։

Զարուհի Փոստանջյանը Նիկոլ Փաշինյանին համարեց Լևոն Տեր-Պետրոսյանի հոգևոր որդին, ով պարզապես կրկնում է նրա քաղաքականությունը․

«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ոչ թե նման է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը, այլ դա բացառապես նույն բանն է, միակ տարբերությունը իրենց տարիքն է։ Չնայած չեմ բացառում նաև այն, որ այժմ Նիկոլը դավաճանել է իր հոգևոր հորը»։

Նա նաև չբացառեց, որ այս ամենի հետևում կանգնած է հենց առաջին նախագահը։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում