ԱշխարհՄամուլ

Նիկոլ Փաշինյանը դարձել է պարտված և նվաստացած Հայաստանի խորհրդանիշը. Le Monde պարբերական

Նիկոլ Փաշինյանը դարձել է պարտված և նվաստացած Հայաստանի խորհրդանիշը. Le Monde պարբերական

Ֆրանսիական հեղինակավոր Le Monde պարբերականն անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին ու Նիկոլ Փաշինյանի ֆիասկոյին:

««Թավշյա հեղափոխության» երբեմնի հերոս, 45-ամյա Նիկոլ Փաշինյանն այսօր դարձել է պարտված և նվաստացած Հայաստանի խորհրդանիշ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի դեմ ծանր պարտությունից հետո»,- գրում է պարբերականը:

Հրապարակման մեջ նշվում է, որ նա երկիրը ղեկավարում է ինչպես իր թերթը և բնակչությունը չի ներում նրան զգալի տարածքային կորուստների, ինչպես նաև ռազմաճակատում զոհված մոտ 3500 զինվորների համար:

nikol pashinyan

«Նա դավաճանեց հեղափոխության արժեքներին և կոտրեց իր ստեղծած հսկայական ոգևորությունը»,- ափսոսանք է հայտնում Հովհաննես Ղազարյանը՝ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի նախկին տնօրենը՝ հավելելով, որ նրա համար այժմ միայն կարևոր է պահպանել իշխանությունն ամեն գնով:

Փաշինյանի նախկին համախոհներն այժմ զզվանքով և հուսահատ հետևում են հասարակության մասնատմանը: Բոլորն ասում են՝ երկիրը երբեք այսքան մասնատված չի եղել:

Կիսվել նյութով