Մամուլ

Նիկոլ չենք սպասարկում. Գյումրիի ռեստորաններից մեկը մերժել է վարչապետի պատվին ֆուրշետ կազմակերպել

Նիկոլ չենք սպասարկում. Գյումրիի ռեստորաններից մեկը մերժել է վարչապետի պատվին ֆուրշետ կազմակերպել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ մարտի 23-ին, այցելելու է Շիրակի մարզ, որտեղ ՔՊ մարզային վարչության նիստ է տեղի ունենալու։

Oragir.News-ին հայտնի է դարձել, թե որտեղ է գիշերելու Փաշինյանը, որտեղ է հավաքվելու ՔՊ-ական վերնախավը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը վաղուց հարգանք չի վայելում գյումրեցիների մոտ, դրա վառ ապացույցներից մեկն էլ այն է, որ ռեստորանային համալիրները հրաժարվում են նրանց սպասարկել։

«ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից ֆուրշետ էին պատվիրել ռեստորանային համալիրներից մեկից, բայց, երբ իմացել են, որ Փաշինյանի համար է, հրաժարվել են։ Ասել են՝ մենք Նիկոլին չենք սպասարկում, և որ դա արդեն սկզբունքային նշանակություն ունի իրենց համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Կիսվել էջում