Ազատ խոսք

«Նիկոլն իր բանկա-բութուլկեքով հիմա գտնվում է համալսարանը նոր ավարտած շրջանավարտի փուլում». Հայկ Մանասյան

«Նիկոլն իր բանկա-բութուլկեքով հիմա գտնվում է համալսարանը նոր ավարտած շրջանավարտի փուլում»։

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կառավարության հրաժարական չե’մ պահանջում։ Չեմ ընդունում այդ պահանջը։ Նիկոլն իր բանկա-բութուլկեքով հիմա գտնվում է համալսարանը նոր ավարտած շրջանավարտի փուլում։

Մինչ այս լկստվելով սովորում էին, փորձ ու վարպետություն ձեռք բերում։

Հիմա նրանց գործելու և երկիրը շենացնելու ամենալավ ժամանակն է։ Թող որ ճգնաժամային ռեժիմում, բայց նրանք ունեն լսելու, հետևություններ անելու և վերջին հաշվով, ցավոք, վերջին հաշվով ճիշտ ուղին ընտրելու հատկություն։

Այլընտրանք հանդիսացող թեկնածուները գալու են կաʹմ որպես սկսնակ ուսանող, կամ որպես հնուց բանիմաց փորձառու պառվաբոզ։ Երկու դեպքն էլ ինձ ձեռնտու չէ։

Իր բոլոր թերություններով հանդերձ Նիկոլը մնում է մեծ պոտենցիալով ու մեր բազում չիրականացած իղձերի կյանքի կոչման ամենավստահելի երաշխավորը»:

Կիսվել նյութով