Ազատ խոսք

«Նիկո՛լ, կեղտոտ ձեռքերդ ու վայրահաչ լեզուդ հեռո՛ւ պահիր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց». Խաչիկ Ասրյան

«Նիկո՛լ, կեղտոտ ձեռքերդ ու վայրահաչ լեզուդ հեռո՛ւ պահիր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց». Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել։

«Քրիստոնյա՛ հայեր

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր էությամբ, աշխարհայացքով և գործունեությամբ լինելով ազգային քրիստոնյա կուսակցություն՝ խստագույնս դատապարտո՛ւմ է  Հայ տեսակի պահպանման, հզորացման և համայն հայության միասնության հիմք հանդիսացող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ լկտի պահելաձև ցուցաբերող, Հայաստանում արևմտյան այլասերված բարքերը քարոզող Փաշինյան Նիկոլի ամերիկահպատակ և սորոսական գործակալների գործողությունները:

Միանշանակ է, որ Երկիր մոլորակում Քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած Հայ Ազգի դեմ իրականացվող, հայ մարդու արյան մեջ շաղախված քրիստոնյա հավատը և ազգային ոգին, ասել է թե՝ հայկական ավանդական ընտանիքը, Հայաստանն ու հայ ժողովրդին պաշտպանող Հայոց Ազգային Բանակը ոչնչացնել փորձող ազգավաճառների գործողությունները պետական հանցագործություն են:

Նիկոլի վերջին երկու հենասյուններ հանդիսացող ամերիկահպատակ և սորոսական գործակալները, Հայաստանի ու Հայ Ժողովրդի առջև ծառացած սոցիալական, տնտեսական ու պաշպանական մահացու վտանգը շեղելու համար, հերթական անգամ ծառայամտորեն փորձում են վարկաբեկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:  

Մայր Հայաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող ցանկացած ոտնձգություն ավելի կործանարար է, քան հայոց պետականության սահմանագծի դիմաց կանգնած՝ հորինված և հայատյաց Ադրբեջանի ոտնձգությունները:

Նիկո՛լ, կեղտոտ ձեռքերդ ու վայրահաչ լեզուդ հեռո՛ւ պահիր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց»:

Կիսվել նյութով