Ժամանց

Ներեք ձեր թշնամիներին․ դա նրանց հունից հանելու լավագույն միջոցն է․ Օսկար Ուայլդ

Ներեք ձեր թշնամիներին․ դա նրանց հունից հանելու լավագույն միջոցն է․ Օսկար Ուայլդ

Ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ Օսկար Ուայլդը (հոկտեմբերի 16, 1854թ., Դուբլին – նոյեմբերի 30, 1900թ., Փարիզ) 1864 –71թթ. սովորել է Պորտորի թագավորական դպրոցում, 1871–74թթ՝ Դուբլինի Տրինիտի քոլեջում: 1874թ. տեղափոխվել է Լոնդոն:

1879թ. ավարտել է Օքսֆորդի համալսարանը:

Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Իդեալական ամուսինը» (1895), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (շուրջ 1895) կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն և այլն։

Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։

Կենդանության օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից մեկն էր։ Դեկանդանսի առավել հայտնի ներկայացուցիչներից է։

Bavnews.am-ը իր ընթերցողին է ներկայացնում Օսկար Ուայլդի հանճարեղ մտքերը, որոնք մնում են արդի անգամ 21-րդ դարում։

1․ Կանայք ստեղծված են սիրվելու համար, այլ ոչ թե հասկանալու:

2․ Ես ընդհանրապես չեմ ուզում իմանալ, թե ինչ են խոսում իմ հետևում․ ես առանց այդ էլ բավականին բարձր կարծիք ունեմ իմ մասին:

3․ Կյանքում կա ընդամենը երկու իրական ողբերգություն: Առաջինը՝ երբ չես ստանում այն ինչ ուզում ես, իսկ երկրորդը՝ երբ ստանում ես:

4․ Ես այնքան զրպարտություն եմ լսել ձեր մասին, որ կասկած չունեմ՝ դուք հիանալի անձնավորություն եք։

5․ Ներեք ձեր թշնամիներին․ դա նրանց հունից հանելու լավագույն միջոցն է:

6․ Երբ մարդ երջանիկ է, նա միշտ լավն է: Բայց միշտ չէ, որ լավ մարդիկ երջանիկ են լինում:

7․ Շատ վտանգավոր է հանդիպել մի կնոջ, որը քեզ լիովին հասկանում է: Դա սովորաբար ավարտվում է ամուսնությամբ:

8․ Եթե ինչ-որ մի բան անել, ապա միայն այն, ինչը ընդունված է համարել անհնարին:

9․ Երեխաներին լավը դարձնելու լավագույն միջոցը նրանց երջանկացնելն է:

10․ Նրանք, ովքեր տեսնում են տարբերություն հոգու և մարմնի միջև, ոչ մարմին ունեն՝ ոչ էլ հոգի:

Նյութը հրապարակման պատրաստեց Bavnews.am-ը։

Share