Մամուլ

Նենսի Փելոսին հանդիպում է ունենում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ

Նենսի Փելոսին հանդիպում է ունենում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս պահին հանդիպում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ։

Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանն այս պահին «Երևան» հյուրանոցում հյուրընկալվել է ԱԺ խորհդարանական ընդդիմությանը։ Փելոսիի ավտոշարասյունն այստեղ շարժվեց կառավարության շենքից։ Հանդիմանը մասնակցում են «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ։

pelosi avtosharasuyn

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպումից առաջ Նենսի Փելոսին հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը:

Կիսվել էջում