Մամուլ

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Նրան ուղեկցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱՄ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:

Նշենք, որ սա նրա առաջին այցն է Հայաստան: 

Ապրիլի 24

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում»

Share