Մամուլ

Նա «նահանջ» հրաման տվող մարդ չէ․ «Քյոխը»՝ Միքայել Արզումանյանի մասին

Նա «նահանջ» հրաման տվող մարդ չէ․ «Քյոխը»՝ Միքայել Արզումանյանի մասին

Mediahub.am-ը գրում է․ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել «Արեգա» բարձունքը և դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։

Այսօր մամուլը գրել է, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել հայտնի հրամանատար Կարեն Ջալավյանի («Քյոխ») ցուցմունքի հիման վրա։

Թեմայի շուրջ Mediahub.am-ը զրուցել է վերջինիս հետ։

Կարեն Ջավալյան

Պարո՛ն Ջալավյան, իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Դուք հարցաքննվել եք Միքայել Արզումանյանի գործով։

Ո՛չ։

Չե՞ք էլ ծանուցվել։

Ո՛չ։

Մամուլը գրում է, որ Արզումանյանին նոր առաջադրված մեղադրանքի հիմքը Ձեր ցուցմունքն է։

Ով գրել է, սո՛ւտ է գրել։

Դուք որևէ առնչություն չունե՞ք։

Չէ՛, չէ։

Իսկ դուք ինչպե՞ս կգնահատեք այս ամենը, արդյո՞ք «նահանջ» հրաման տվող էր Միքայել Արզումանյանը։

Ի՞նչ նահանջի մասին է խոսքը։

Միքայել Արզումանյան

ՔԿ հաղորդագրության մասին է խոսքը, համաձայն որի՝ Արզումանյանը «Արեգա» բարձունքը և մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել։

Իր մեղադրականում «Արեգայի» մասին խոսք չկա։ Ես չգիտեմ, տեղյակ չեմ, ծանոթ չեմ ՔԿ հաղորդագրությանը։

Բայց կարո՞ղ էր նա «նահանջ» հրաման տալ։

Չէ, ինքը նահանջ հրաման տվող մարդ չի։

Իսկ, ըստ Ձեզ, սա քաղաքական որևէ ենթատեքստ ունի՞։

Այս հեռախոսս լսում են։

Կիսվել նյութով