Ազատ խոսքՄամուլ

Նա երբեք աչքի չի ընկել մերձավորին օգնելու կամ անարդարության դեմ պայքարելու գործում․ Դանիել Իոաննիսյան

Նա երբեք աչքի չի ընկել մերձավորին օգնելու կամ անարդարության դեմ պայքարելու գործում․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իսկ ի՞նչ է անում Կաթողիկոսը, որի համար իրեն եթեր է պետք

Ես ճանաչում եմ պարկեշտ ու քրիստոնեության արժեքներին հավատարիմ քահանաների։ Իրենք մեծագույն հարգանքի ու աջակցության են արժանի։

Բայց ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն այդպիսին չէ։ Նա երբեք աչքի չի ընկել, ասենք, մերձավորին օգնելու կամ անարդարության դեմ պայքարելու գործում։

Հ1-ը, մեղմ ասած, աչքիս լույսը չէ։ Բայց Կաթողիկոսին եթեր տալու հարցից առաջ պետք է հասկանալ, թե ինչ է անում Կաթողիկոսը։ Եթե Կաթողիկոսը կամենա մերձավորին օգնելու կամ անարդարության դեմ պայքարելու իրական քարոզ անի, ապա ես առաջինը կպահանջեմ, որ իրեն դրա համար եթեր հատկացվի։

Իսկ այժմ ես չեմ պայքարելու Կաթողիկոսի` քաղաքականությամբ զբաղվելու համար բացառիկ եթեր ունենալու ավանդույթի համար»։

Կիսվել էջում