Աշխարհ

Նարեկ Սարգսյանի արտահանձնումը չի կայանա, Պրահայի քաղաքային դատարանը կարող է նրան ազատ արձակել

Նարեկ Սարգսյանի արտահանձնումը չի կայանա, Պրահայի քաղաքային դատարանը կարող է նրան ազատ արձակել։

Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը, Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին և կալանավորել։

Նարեկ Սարգսյանի նկատմամբ 2018թ.-ին քրեական գործ էր հարուցվել ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Նարեկ Սարգսյանի արտահանձնումը

ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն 10 ամիս է ինչ աշխատանքներ է տանում Նարեկ Սարգսյանին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ։ Սակայն մեզ հայտնի դարձավ, որ Նարեկ Սարգսյանը շուտով կարող է ազատ արձակվել Չեխիայի արդարադատության նախարարության որոշման համաձայն։

Հունիսին Պրահայի դատարանը որոշում էր կայացրել Հայաստանին արտահանձնել Նարեկ Սարգսյանին, բայց այս հարցով վերջնական որոշումը, այդուհանդերձ, պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարարը:

Չեխիայի արդարադատության նախարարը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու համաձայնություն առայժմ չի տվել և որոշումը կարող է բացասական լինել և այսպիսով Նարեկ Սարգսյանի արտահանձնումը չի կայանա և Պրահայի քաղաքային դատարանը կարող է նրան ազատ արձակել Չեխիայի արդարադատության նախարարի որոշման համաձայն։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր Պրահայում` Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով` Ֆրանկլին Գոնսալեսի անվան տակ։

Կիսվել նյութով