Շոու-բիզնես

«Նախորդ տարի սովորեցի սիրել, համբերել ու ներել»․ Լիա Զախարյանը՝ 2019-ի և այս տարի Պրահա մեկնելու մասին

«Նախորդ տարի սովորեցի սիրել, համբերել ու ներել». Դերասանուհի Լիա Զախարյանը 2019 թվականը համեմատեց անցնող տարվա խորհրդանիշ խոզուկի հետ․ ըստ դերասանուհու՝ տարին իր համար եղել է «մսոտ, չաղ ու բախտավոր»։ Ճամփորդություններով լի 2019 թվականից Լիան գոհ է, հույս ունի՝ 2020-ն է՛լ ավելի հագեցած կլինի։

Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է տոնական տրամադրության ու Պրահա մեկնելու մասին։  Լիայի համար տարվա մեկնարկը ճանապարհորդական է։ Ամանորը Հայաստանում դիմավորելուց հետո հունվարի 5-ին դերասանուհին մեկնելու է Պրահա, ինչին անհամբերությամբ է սպասում։ «Շատ-շատ էի ցանկանում այնտեղ լինել, առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացրի իմ ցանկությունը»,-ասաց Լիան։

Դերասանուհու ամենասիրելի տոնը հենց Ամանորն է: Նրա տոնական տրամադրությունը շատ վաղ է մեկնարկում։ Լիան Ամանորը սիրում է նախատոնական անցուդարձից մինչև հետտոնական տրամադրություն։

Լիա Զախարյան

«Սիրում եմ ներգրավված լինել տոնական անցուդարձի մեջ․ տոնածառն ինքս եմ զարդարում, ամեն տարի փորձում եմ նոր աքսեսուարներ գնել տան համար, խոհանուցում ևս շատ ակտիվ եմ։ Սեղանի և ուտեստների զարդարանքներին մեծ ուշադրություն եմ դարձնում՝ պատրաստում եմ աղցանների մեծ տեսականի, խմորեղեններ, տաք ուտեստներ և ձևավորում դրանք ըստ տարվա խորհրդանիշի»,-ասաց դերասանուհին։

Լիայի ամենասիրելի պահերից մեկը նվերներ գնելն ու փաթեթավորելն է, ինչն անում է տոնական երաժշտության և բարձր տրամադրության ուղեկցությամբ․ «Ընկերներիս, հարազատներիս, ընտանիքիս անդամների համար նվերներ եմ գնում և իմ ձեռքով փաթեթավորում, մաղթանքներ գրում։ Միացնում եմ տոնական երաժշտություն և բոլոր նվերները տոնածառի տակ դնում, հիանում այդ ճոխությամբ»։

Դերասանուհին ծիծաղելով ասաց, որ Ամանորին՝ կեսգիշերից հետո, անպայման շփվում է իրենց բոլոր հարևանների հետ․ «Ես մի սովորություն ունեմ, երբ կեսգիշերի զանգերը խփում են, մտնում ենք Նոր տարի, մեր բնակարանից իջնում եմ առաջին հարկ և բաժակը ձեռքիս հերթով մտնում բոլոր տները, բոլորին շնորհավորում, ուտում ենք, խմում, պարում։ Ընտանիքիս և հարևանների հետ Նոր տարին տոնելուց հետո միանում եմ ընկերներիս ու տոնը շարունակում նրանց հետ»։

Լիա Զախարյան

այտնում նրան. «Ձմեռ պապիկից ուզում եմ, որ ինքն ուղղակի լինի, և մարդիկ հավատան նրա գոյությանը։ Ուզում եմ, որ Ձմեռ պապիկը լինի իմ մտքում ու սրտում, որովհետև դրա շնորհիվ իմ հավատը և ներշնչանքը երբեք չի կորչում։  Ես ունեմ երազանքներ, որոնք վերածում եմ նպատակների և իրագործում դրանք, սակայն երբ սրտումս հավատ է լինում՝ ամեն ինչ ինքնաբերաբար ստացվում է։ Ամեն տարի ուզում եմ ինձ համար մի նոր բացահայտում անել։ Շատ եմ ուզում հնարավորինս բացահայտել և ճանաչել աշխարհը՝ չսահմանափակվել միայն այն երկրով, որտեղ ապրում եմ։ Հաջորդ տարվա համար հստակ նպատակ ունեմ՝ ուզում եմ Նյու Յորքում, Լոնդոնում և Ամստերդամում լինել։ Հատկապես Նյու Յորքում լինել շատ եմ ուզում, ուզում եմ քայլել այնտեղի փողոցերով և լսել Ալիշա Քիզի ու Jay-Z-ի «Նյու Յորք» երգը»։

Նախորդ տարին Լիայի համար հագեցած էր, նույն սպասումներն ունի նաև այս տարվանից․ «2019 թվականին մեծ ձեռքբերումներ եմ ունեցել, շատ նորություններ և, ամենակարևորը, նախորդ տարի իմ ճանապարհորդությունների մեկնարկն եմ տվել։ Աշխատանքային տեսանկյունից հնարավորություն եմ ունեցել մի շարք նախագծեր իրականացնել, ինձ համար որոշ բացահայտումներ անել: Հետ նայելով՝ վստահ կարող եմ ասել, որ հագեցած տարի էր։ Այս տարի սովորեցի ինքս ինձ հասկանալ, ճանաչել էմոցիաներս, առավելություններս, ցանկություններս։ 2019 թվականը սովորեցրեց սիրել, համբերել ու ներել։ Այս տարի այնքան նոր երևույթներ են հայտնվել  ճանապարհիս, այնքան նորություններ են ինձ շրջապատել, որ սկսել եմ ուղղակի  անկեղծ սիրել այդ ամենը»,-ասաց Լիան։

Լիա Զախարյան

Չնայած իր ձեռքբերումներին և ապագա նպատակներին՝ դերասանուհու համար ամանորյա ամենաջերմ հիշողությունը գալիս է մանկությունից․ «Երբ դպրոցական երեխա էի, այնպես ստացվեց, որ մի տարի Ամանորը դիմավորեցինք միայն ես ու մայրիկս։ Իմ մեջ հետաքրքիր սպասում կար՝ շատ է տպավորվել մեր համեստ տոնածառն ու սեղանը, Ձմեռ պապիկի մասին մուլտֆիլմը։ Սա իմ մանկությունից մի շատ ջերմ տեսարան է, որը ես երբեք չեմ մոռանա։ Այլևս նման դեպք չի եղել, որ ես ու մայրիկս մենակ պատրաստվենք և դիմավորենք Ամանորը»։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել էջում