Մամուլ

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցում է Գյումրիում իրականացվող ներդրումային ծրագրին

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցում է Գյումրիում իրականացվող ներդրումային ծրագրին

Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պայուսակից հանեց ներդրւմային ծրագիրն ու ներկայացրեց այն իբրև ապացույց, որ ներդրումներ Հայաստանում արվում են, – հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատեց իր նախկինում արած հայտարարությունը Հայաստանում սպասվող ներդրումների մեծ ծավալի մասին։

«Հենց հիմա այստեղ կա մի քանի հարյուր միլիոնի ներդրումների ծրագրեր,– ասաց Քերոբյանը`բացելով ձեռքին եղած պայուսակն ու դրանից ինչ-որ թղթապանակ հանելով,– խնդրեմ, նայեք, սա Գյումրիի «Կումայրի» կենտրոնի կառուցապատման ծրագիրն է, որը երեկ ենք քննարկել»։

vahan qerobyan

Քերոբյանը հայտնեց նաև, որ այդ ծրագրում մասնաբաժին ունի նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նախարարը նշեց, որ ներդրումները ամենատարբեր ոլորտներին են վերաբերում` IT-ից մինչև շինարարություն։

Ինչ վերաբերում է արդյունքներին, Քերոբյանը նշեց, որ դրանք արդեն տեսանելի են. օրինակ` այսօր կառավարության նիստում ներկայացվեց աշխատատեղերի ավելացման ցուցանիշը, երկուշաբթի օրը կհրապարակվի տնտեսական աճի ցուցանիշը։ Բայցևայնպես, առկա վիճակը էկոնոմիկայի նախարարին չի բավարարում։

Կիսվել նյութով