Մամուլ

Նախկին պատգամավորի որդին առևանգել է հայտնի գործարարի մեքենան և դարձել ավտովթարի պատճառ. կան վիրավորներ

Նախկին պատգամավորի որդին առևանգել է հայտնի գործարարի մեքենան և դարձել ավտովթարի պատճառ. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք և խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի Զոդի կամրջի հարևանությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Այս պահին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռոման Միսակյանն ու համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սերոբ Եղիազարյանը տարածքը սահմանազատել են։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՓԾ Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ նշված վայրում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի և VAZ 2104 մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «04»-ը գլխիվայր շրջվել է, իսկ 2 հոգի նշված ավտոմեքենայի միջից օպերատիվորեն ժամանած «Արարատ» ԲԿ-ի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ  Ս. Ռուստամյանի, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Մ. Սարգսյանի ուղեկցությամբ տեղափոխվել «Արարատ» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Գևորգյանի գլխավորությամբ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ն պատկանում է Արարատի մարզում հայտնի գործարար, «Արարատ» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Արմեն Սարգսյանին, և նշված ավտոմեքենան գործարանից առևանգել էին, ինչի առթիվ Ա. Սարգսյանը ահազանգ է տվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ էլ հայտարարվել է ավտոհետախուզում։ 

Առևանգումից կարճ ժամանակ անց ավտոմեքենան հայտնաբերվում է վթարված նշված վայրում։Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ինչպես նաև Ա. Սարգսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ավտոմեքենան առևանգել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի տղան, ով վթարից հետո հեռացել է դեպքի վայրից։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների և «04»-ի վարորդի ինքնությունը։

Կիսվել էջում