Մամուլ

«Նախագահականում ու ԱԺ-ում գործ եմ կպցրել՝ էլ դուք սուս…»․Արմեն Դուլյան

Արմեն Դուլյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է․

«Գործ եմ կպցրել՝ էլ դուք սուս…

Նախկին նախագահականը՝ Բաղրամյան 26-ը բացվում է հանրության համար՝ ինչպես Սպիտակ տունը, որի առնվազն մի մասը բաց է զբոսաշրջիկների համար….

Ազգային ժողովի դեպքում ոչ միայն այգին է բացվում, այլև ընդհանրապես կարող ես էժան տոմս գնելով խմբի հետ մտնել պառլամենտի շենք՝ համ բրիտանական պառլամենտում եմ այդպես եղել, համ էլ ավստրալական…

Ու ես էքսկուրսավար եմ ձեզ համար, որովհետև երկու շենքում էլ աշխատել եմ, բոլոր ծակուծուկերը գիտեմ… Բայց ամենակարևորը՝ որպես լրագող գիտեմ այդ երկու շենքի հետ կապված լիքը հետաքրքիր պատմություններ…

500 դրամ… Շա՞տ ա… Չե՞ք գա…»

 

Կիսվել նյութով