Մամուլ

Նաիրի Զարյանի անվանի դպրոցում այս պահին քաոս է, երեխաները դասադուլ են անում (Տեսանյութ)

Նաիրի Զարյանի անվանի դպրոցում այս պահին քաոս է, երեխաները դասադուլ են անում (Տեսանյութ)

Panorama.am-ը գրում է․ «Երևանի Նաիրի Զարյանի անվանի դպրոցում այս պահին դասադուլ և քաոս է։Աշակերտները պահանջում են տնօրեն Նվարդ Հովսեփյանի հրաժարականը, որը, երեկվանից դպրոց է կանչել ոստիկանների։

Բանն այն է, որ տեսչական ստուգումներից հետո պարզվել է, որ կան չարաշահումներ։ Դրանից հետո ծնողներն ու աշակարտները պահանջում են Ն. Հովսեփյանի հրաժարականը։

Ավելին, Ն. Հովսեփյանի կողմից յուրացումների փաստի ի հայտ գալուց հետո դպրոցի երեք փոխնտօրենները ազատման դիմում են գրել։

Այս պահին դպրոցում քաոս է։

Կիսվել էջում