Շոու-բիզնես

Նաիրա Մովսիսյանը ներողություն է խնդրում հայերից՝ «քոչվոր» անվանելու համար

Նաիրա Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս օրերին շատ քննարկվեց, այն տեսանյութը, որտեղ ես օգտագործել եմ «քոչվոր» բառը։

Իմ շատ սիրելի երկրպագուներին և բոլոր նրանց, ում նյարդայնացրել է իմ խոսքը, ասեմ, որ դա պարզապես իմ կողմից անփույթ մոտեցում է եղել։ Ինչի համար ներողություն եմ ուզում խնդրել իմ կողմից, իմ շատ սիրելի հայերիս։ Ճիշտ չեմ արտահայտվել, ինչ խոսք։

Անկեղծ բառը կարող է միտք փոխել, ես քոչվոր բառը իրականում ցանկացել եմ օգտագործել, այնտեղ որ նախորդ իշխանությունները, մեզ՝ հայերիս քոչվոր են դարձրել, երբ օդանավակայանում ընկերներիս էի ճանապարհում Բրյուսել ու շատ լցված էի։

Անմիտ բան է ստացվել իմ կողմից, բայց ես այն չեմ, ինչպես որ կարելի է ինձ բնութագրել։ Հայցում եմ ձեր ներողամտությունը։

Հ.Գ.Լրատվամիջոցները կարող են վերցնել իմ այս գրառումը՝ շնորհակալություն»:

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվել էջում