Մամուլ

Նաիրա Զոհրաբյանին, գիտեք իր լեզուն, ասել եմ՝ բոլոր գործիչների նկատմամբ որևէ վիրավորական խոսք չասեք. Ծառուկյան

Ես իմ թիմակիցներին եւ ամենաշատը Նաիրա Զոհրաբյանին, գիտեք իր լեզուն, ասել եմ՝ տիկին Զոհրաբյան, բոլոր քաղաքական գործիչների նկատմամբ շատ ուշադիր կլինեք, որեւէ վիրավորական խոսք իրավունք չունենք ասելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Սիսիանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Մարդիկ իրենց ծրագիրը ներկայացնում են, թող ներկայացնեն, իրենց ցավը տանեմ: Իսկ ես անկախ ամեն ինչից արել եմ, անում եմ, անելու եմ: Պարզ է՝ բարեգործությամբ երկիր չես կառուցի, բայց դա մարդկային, մեր ազգին տված բնորոշ հատկություն է:

Անհնար բան չկա, մեր վիճակից ավելի ծանր վիճակում երկրներ էլ են եղել, բայց կարեւոր է ճիշտ ծրագիր կազմեն եւ քայլ առ քայլ առաջ գնան: Այսօր մենք 50,100 մլն չենք, սաղ-սաղ 1,7-2 մլն ենք, դա մի հատ մեծ կոլեկտիվ է: Այդ ծրագիրը հնարավոր է լիարժեք իրականացնել, կյանքի կոչել»,-ասաց նա:

Աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով