ՄամուլՔաղաքականություն

Նազիկ Ավդալյանը Երևանի ավագանու ընտրություններին կառաջադրվի ԲՀԿ-ից

Ծանրամարտի կանանց աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտարարել է, որ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առաջադրվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

«Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես՝ որպես ավագանու թեկնածու, առաջադրվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ես եղել և մնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլև հարազատ մարդ և ընտանիքի անդամ: Այնպես որ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին խնդրում եմ արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ իրականում դրանք չկան: Ես եղել և մնում եմ ԲՀԿ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից»,- գրել է Նազիկ Ավդալյանը:

Կիսվել էջում