Մամուլ

Յուրաքանչյուր երեխայի որպես օգնություն կտրամադրվի 877 դոլար

Յուրաքանչյուր երեխայի որպես օգնություն կտրամադրվի 877 դոլար

Ճապոնիայի կառավարությունը այդ երկրի յուրաքանչյուր երեխայի համար մտադիր է հատկացնել 877 դոլար կամ 1000 յեն, որը կհամարվի կորոնավիրուսային պանդեմիայի շրջանում նրանց ցուցաբերված օգնություն։

Այս մասին հայտնում է ճապոնական «Յոմիուրի» պարբերականը։ Սպասվում է, որ համապատասխան որոշումը ճապոնական կառավարությունը կկայացնի նոյեմբերի 19-ին։

Օգնությունը հատկացվել է բոլոր երեխաներին անխտիր՝ նորածնային տարիքից մինչեւ 18 տարեկան։ Ընդհանուր առմամբ, օգնությունից կօգտվի 20 միլիոն մարդ։

erexaner dimak

Նշենք, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան նաեւ հայտարարել է, որ մինչեւ այս տարվա վերջ կառավարությունը երկրի տնտեսության վերականգնմանը միտված ծավալուն միջոցառումների փաթեթ է ընդունելու։

Կիսվել էջում