ՄամուլՏեսանյութ

«Մտնենք դրանց պետերի տները, տենանք ոնց են ապրում, ինչ ավտոներ են քշում»․ Փաշինյան

«Մտնենք դրանց պետերի տները, տենանք ոնց են ապրում, ինչ ավտոներ են քշում»․ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ի պատասխան այն լուրերի, թե որոշ ջրօգտագործող ընկերություններ (ՋՕԸ) բոյկոտ են հայտարարել, գյուղացիներին ոռոգման ջուր չեն տալիս, քանի որ աշխատավարձ չեն ստացել, խոստացավ, որ ջրօգտագործողների միություններում ստուգումներ կանցկացվեն, և կպարզվի` ով ինչքան է գողացել։

«Ի՞նչ է նշանակում` բոյկոտում է: Ես երեկ տեսա, որ մի շարք ՋՕԸ-ների նկատմամբ քրեական գործ է հարուցվել 1 մլրդ դրամի արհեստական պարտք կուտակելու համար:

Ես չեմ հասկանում` ամեն մեկը իր գողացածը պիտի գցի՞ կառավարության վրա, ցույց անի, թե մենք աշխատավարձ չենք ստացել:

Չեն ստանում աշխատավարձ, ուրեմն լավ չեն աշխատում, ուրեմն պիտի ամբողջ համակարգին աշխատանքից հեռացնենք: Ամենաշատ թալանված տեղերից մեկն է սա»,- ասաց Փաշինյանը:

Կիսվել էջում