Մամուլ

«Մտել եմ մի զորամաս, տեսել եմ ժանգոտ, քրքրված վաննայի մեջ աղցան էին պատրաստում». Դոնարա Ալեքսանյան

«Մտել եմ մի զորամաս, տեսել եմ ժանգոտ, քրքրված վաննայի մեջ աղցան էին պատրաստում». – այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մեկ առողջություն կոալիցիայի անդամ, բնապահպան Դոնարա Ալեքսանյանը։

«Աշխատակիցները չունեն համապատասխան բժշկական փաստաթղթերը, որ հասկանանք՝ անցե՞լ են ստուգումներ։ Երբ փաստաթուղթ ես պահանջում, ասում են՝ դու ո՞վ ես, արա՛։ Սննդի վիճակն ահավոր է ռեստորաններում։ Չկա թարմ սննդամթերք, թե որտեղի՞ց են բերում այդ սննդամթերքը, անհայտ ծագում ունի։

Մեր ժողովուրդն ամոթ է համարում փաստաթուղթ պահանջելը, պատվիրելուց առաջ։ Կարկանդակներն այնքան են ձեթի մեջ եփում, որ դառնում է թունավոր, չի կարելի երկրորդ կամ երրորդ անգամ օգտագործել, բայց երրորդն էլ, չորրորդն էլ անցնում են։ Դրա համար էլ հիվանդությունները շատ են։

Ոչ մեկ չի ուզում զբաղվել դրանով։ Ինձ տալիս են համտեսելու, հետո նոր գնելու համար։ Ես զգացել եմ, որ հին կաթնամթերքներ են վաճառում, մասնավորապես, պանիրը։ Անհնար է նորմալ պանիր գնելը։

Երշիկների վրա երկաթե լար է կապած, մեր ժողովուրդը չգիտի, որ դրա վրա ժամկետը պետք է խփած լինի։ Երբ նայում ես, տեսնում ես արդեն ժամկետն անցել է։ Եթե ստուգում են ժամկետը անցած է լինում, վրայի թուղթը պոկում են, նոր ժամկետ են խբում։ Տարածված հիվանդությունների պատճառով, չենք կարողանում մսամթերք գնել։ Քաղաքում մարդիկ ասֆալտին փռած սնունդ են վաճառում, կեղտոտ ձեռքերով, վատ տեսքով։

Մտել եմ մի զորամաս՝ խոհանոցը ստուգելու, տեսել եմ ժանգոտ, քրքրված վաննայի մեջ իրենք աղցան էին պատրաստում։ Այս ամենը վատացավ վերջին մեկ տարվա ընթացքում։ Աբովյանի քրեակատարողական հիմնարկում եմ եղել, այնտեղ էլ սնունդը շատ վատ է։ Ձեռքերով ուտելիքները քրքրում են»։

Կիսվել նյութով